Զաքիր Հասանովը հավաքել է գեներալներին
  Զաքիր Հասանովը հավաքել է գեներալներին
12:58     29 07 2023    
Հուլիսի 29-ին պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցել են փոխնախարարներ, զորատեսակների հրամանատարներ, նախարարության գլխավոր վարչությունների ու վարչությունների պետեր, ինչպես նաև զորամիավորումների հրամանատարներ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով, մեկ րոպե լռությամբ հարգվել է՝ մեր ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և Ադրբեջանի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը։

Խորհրդակցությանը վերլուծվել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին և Ղարաբաղի տնտեսական շրջանում առկա օպերատիվ իրավիճակը, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։

Անդրադառնալով Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, հայկական անօրինական զինված խմբավորումների կողմից մեր երկրի օդային տարածքով թռիչք իրականացնող տեղական և արտասահմանյան ավիաընկերությունների մարդատար ինքնաթիռների GPS արբանյակային նավիգացիոն համակարգերի նկատմամբ ռադիոխանգարման վերջին դեպքերը. նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել օդանավերի անվտանգությունն ապահովելու համար։

Պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը, զինծառայողների գործնական հմտությունները և ստորաբաժանումների մարտունակությունը պահպանելու համար ընդգծել է՝ իրական մարտի պայմաններին համապատասխան զորքերի համագործակցությամբ անցկացող զորավարժությունների կազմակերպման կարևորությունը, օպերատիվ պլանների կանոնավոր ճշտումը և զորավարժությունների որակի բարձրացումը։

Խորհրդակցությանը քննարկվել են նոր ուսումնական շրջանում զորքերի մարտական պատրաստության և համակողմանի աջակցության հարցեր, զորատեսակների հրամանատարների ուշադրությանն են ներկայացվել առաջիկա մի շարք խնդիրներ։

Նշվել է ծառայողական և մարտական առաջադրանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խստիվ պահպանումը և անհրաժեշտ հակահրդեհային միջոցների ընդունումը։

Այնուհետև զեկույցներ են լսվել այս տարվա առաջին կիսամյակում ադրբեջանական բանակում անցկացված միջոցառումների մասին՝ համաձայն պաշտպանության նախարարի կողմից հաստատված պլանի՝ 2023թ. «Հեյդար Ալիևի տարի» հայտարարելու մասին ԱՀ նախագահի հրամանի կատարման վերաբերյալ, համապատասխան պաշտոնատար անձանց հանձնարարականներ են տրվել շարունակել գործունեությունը այս ուղղությամբ։

Նախարարը հրամանատարական կազմի ուշադրությանն է ներկայացրել իր պահանջները՝ ամառային սեզոնին զինվորականներին արևահարությունից պաշտպանելու, սեզոնի պահանջներին համապատասխան բուժօգնության նկատմամբ խիստ հսկողության և զորակոչված նորակոչիկների ադապտացման գործընթացի նկատմամբ զգայուն վերաբերմունքի մասին։

Նշելով զինծառայողների ծառայողական, մարտական և սոցիալական պայմանների բարելավման կարևոր դերը նրանց բարոյահոգեբանական վիճակի և մարտական ոգու բարձր մակարդակի պահպանման գործում՝ նախարարը լրացուցիչ հանձնարարականներ է տվել շարունակել համակարգված աշխատանքը այս ուղղությամբ, ցուցաբերել ուշադրություն և հոգատարություն անձնակազմի նկատմամբ։ .

Խորհրդակցությանը հանձնարարվել է հատուկ ուշադրություն դարձնել՝ ազատագրված տարածքներում ինժեներական աջակցության միջոցառումների համակարգված իրականացմանը։

Եզրափակելով, Զ. Հասանովը նշել է՝ Ստամբուլում պաշտպանական արդյունաբերության IDEF-23 միջազգային ցուցահանդեսի շրջանակներում կայացած հանդիպումների կարևորությունը և կոնկրետ հանձնարարկաններ է տվել՝ անձնակազմի կողմից սպառազինության ընդունված զենքի և ռազմական տեխնիկային տիրապետման, Սու-25 ՄԼ հարձակողական ինքնաթիռի (արդիականացված Լաչին) կրակային հնարավորությունների ուսումնասիրության և մարտական առաջադրանքների կատարման ժամանակ դրա արդյունավետ օգտագործման համար:
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով