Առանձին համազորային բանակում անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ
 Առանձին համազորային բանակում անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ
12:56     04 07 2023    
2023 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Առանձին համազորային բանակում անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, տագնապով բարձրացված կազմավորումները, զորամասերն ու ստորաբաժանումներն մշտական տեղակայման կետերից դուրս են բերվել կենտրոնացման և մարտական նշանակության տարածքներ և բերվել մարտական պատրաստության տարբեր աստիճանների։

Զորավարժությունների ընթացքում, որոնք իրականացվել են հրամանատարական կազմի կողմից ներկա մարտավարական իրավիճակին համապատասխան՝ օպերատիվ որոշումներ կայացնելու և մարտական պատրաստականությունը պահպանելու հմտությունները կատարելագործելու նպատակով, ստորաբաժանումները, գրավելով կրակային և ելման դիրքեր, իրականացրել են՝ տեղանքում քողարկման և պաշտպանիչ միջոցառումներ:

Զորավարժությունների ընթացքում գործնականում մշակվել է տեղակայումը դաշտային կապի կենտրոնի տարածքում։ Կառավարման կազմակերպման համար ապահովվել է՝ տեղանքում տեղակայված բազայի և շարժական ռադիոկենտրոններից տեղեկատվության միջշտաբային փոխանակման որակյալ իրականացումը։

Զորավարժությունների նախապատրաստման վերաբերյալ ավիացիոն ստորաբաժանումների հաշվետվությունները լսելուց հետո, ՄԻ-17 տրանսպորտային և մարտական ուղղաթիռներից հարձակում է իրականացվել ցամաքային թիրախների վրա՝ օգտագործելով տարբեր մարտական մանևրներ։

Զորավարժություններին ներգրավված ՀՕՊ ստորաբաժանումները կատարել են՝ տարբեր բարձունքներում հակառակորդի օդային հարվածները կանխելու խնդիրները։

Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ