Նախագահ. «Փաշինյանը ներկայումս տառապում է հոգեբանական տրավմայից»
  Նախագահ.  «Փաշինյանը ներկայումս տառապում է հոգեբանական տրավմայից»
19:40     12 10 2020    
«Մենք ճշգրիտ տեղեկություններ ունենք, որ Փաշինյանը ներկայումս տառապում է հոգեբանական տրավմայից: Նրա բարոյահոգեբանական վիճակը շատ լարված է, և նա ոչ համարժեք որոշումներ է կայացնում»:

Այս մասին հոկտեմբերի 12-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը թուրքական «Haber Global» հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է Zinvor.info-ն:

«Օրինակ ՝ Հադրութը վերագրավելու մի քանի փորձ է եղել: Առավոտյան ինձ տրված տեղեկատվության համաձայն, այս գիշեր Հայաստանից մի մեծ խումբ փորձել է վերագրավել Հադրութը: Ադրբեջանական բանակը չեզոքացրեց խմբավորումը:

Այնտեղ այս գիշեր տեղի ունեցած Հայաստանի կորուստները, դարձել են պարզապես Փաշինյանի անպատասխանատու և գիշատիչ քաղաքականությանը զոհը»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս