Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինին
 Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինին
16:46     12 06 2023    
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տարածել ԱՀ ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը Իլհամ Ալիևը շնորհավորել է հյուրին՝ հունիսի 12-ին նշվող Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

Իգոր Լևիտինը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և Իլհամ Ալիևին է փոխանցել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները։

Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել և խնդրել է իր ողջույնները փոխանցել Վլադիմիր Պուտինին։

Իգոր Լևիտինը գոհունակությամբ ընդգծել է, որ Ռուսաստանում լայնորեն նշվում է ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի 100-ամյակը։

Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական։

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման, բեռնափոխադրումների ծավալների ավելացման, Ադրբեջանի տարածքում համապատասխան ենթակառուցվածքների օգտագործման հնարավորությունների շուրջ, ինչպես նաև քննարկվել են՝ Բաքու-Թբիլիսի-Կարսի տրանսպորտային միջանցքով փոխադրումները։ - Բացի այդ, քննարկվել են Ռուսաստանի կողմից Զանգեզուրի միջանցքի ներուժն ապագայում օգտագործելու հնարավորությունների ուսումնասիրության հետ կապված հարցեր, տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ Ադրբեջանում ժամանակակից նավաշինության հնարավորությունների օգտագործման վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս