Ըստ
Zinvor.info-յի՝ պետության ղեկավարն ասել է. «Այստեղից՝ Լաչինի շրջանից, որը նրանք երկար տարիներ շահագործել են և որտեղ նրանք ապօրինի բնակություն են հաստատել, ես ևս մեկ անգամ ասում եմ նրանց. Ձեր գիրքը փակվել է։ «Միացումի» գիրքը փակվել է, անջատողականությունը ավարտվել է: Անկախության մասին երազանքները նույնպես գնացին այնտեղ, որտեղ կարգավիճակն է։ Մենք դեռ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ կարգավիճակը ուղարկեցինք այնտեղ, որտեղ պետք էր»։
Պետության ղեկավարը բացահայտել է նաև նրանց համար մնացած միակ ճանապարհը: Ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, լինել Ադրբեջանի լոյալ և նորմալ քաղաքացի, աղբանոց նետել իրենց կեղծ «պետական ատրիբուտներն» ու լուծարել խորհրդարանը։