Նախագահ. Ադրբեջանն իր պատմության մեջ երբեք նման փայլուն հաղթանակ չէր նվաճել
  Նախագահ.  Ադրբեջանն իր պատմության մեջ երբեք նման փայլուն հաղթանակ չէր նվաճել
02:20     25 12 2020    
«Նախքան պատերազմը ես բազմիցս դիմել եմ ադրբեջանական ժողովրդին և ասել, որ այսօր Ադրբեջանը ուժեղ երկիր է, իր պատմության մեջ նա երբեք այսքան ուժեղ չի եղել: Այն ժամանակ ես նկատի ունեի ոչ միայն տնտեսական, այլև ռազմական ներուժը: Պատմությունը և պատերազմի արդյունքները ցույց տվեցին, որ ես ճիշտ էի»:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին դեկտեմբերի 23-ին, ազատագրված Գուբադլիի շրջանում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանն իր պատմության մեջ երբեք նման փայլուն հաղթանակ չէր նվաճել, երբեք այսքան ուժեղ չէր եղել:

«Մեր ուժը մեր միասնության մեջ է: Մենք դրսևորեցինք միասնություն, տոկունություն, հերոսություն և դրա արդյունքում երկաթե բռունցքով ջարդեցինք թշնամու գլուխը, ազատագրեցինք մեր հարազատ հողերը: Ղարաբաղն Ադրբեջան է: Կեցցե ադրբեջանական զինվորը: Կեցցե Ադրբեջանը»:
Zinvor.info

Հեշթեգներ. Գերագույն-Գլխավոր-Հրամանատար   Իլհամ-Ալիեւ