Իլհամ Ալիևը ծանոթացել է Հադրութի դպրոցի շենքի վերականգնման նախագծին
  Իլհամ Ալիևը ծանոթացել է Հադրութի դպրոցի շենքի վերականգնման նախագծին
10:02     06 05 2023    
Մայիսի 5-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան՝ Հադրութ ավանում ծանոթացել են՝ 360 աշակերտի համար նախատեսված միջնակարգ դպրոցի վերականգնման նախագծին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ պետության ղեկավարն ու առաջին տիկինը տեղեկացվել են նախագծի մասին։

Նշվել է, որ դպրոցը գտնվում է 1,9 հա տարածքի վրա։ Կապիտալ վերանորոգումից և վերակառուցումից հետո, այն կունենա 15 դասասենյակ, մարզական և հավաքների դահլիճ, ճաշարան, գրադարան, զինվորական պատրաստության սենյակ, 3 լաբորատորիա և 2 տեխնիկական սենյակ, ինֆորմատիկայի կաբինետ։ Դասարանները հագեցած կլինեն ժամանակակից սարքավորումներով և պարագաներով։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս