Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար. Լոնդոնը Ղարաբաղը դիտարկում է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս
  Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար.  Լոնդոնը Ղարաբաղը դիտարկում է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս
09:41     18 04 2023    
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկումներ են անցկացվել Խոջալուի ցեղասպանության շուրջ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատում Լորդ Ֆլայթի՝ կառավարությանն ուղղված բանավոր հարցմամբ կարճ բանավեճ է տեղի ունեցել նվիրված Խոջալուի ողբերգությանը։

Բանավեճի ընթացքում կառավարության անունից հարցերին պատասխանել է փոխարտգործնախարար լորդ Ահմադը։

Լորդ Ահմադը խոսել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա գործընթացների մասին։ Նա ընդգծել է երկու երկրների միջև երկխոսության կարևորությունը տարածաշրջանի ապագայի առումով։ Լորդ Ահմադը նշել է, որ բրիտանական կառավարությունն աջակցում է միջազգային միջնորդական ջանքերին՝ ասելով, որ այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք են ԵՄ-ն, ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ը, կարող են դեր խաղալ խնդիրների լուծման և երկու երկրների միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում:
Zinvor.info

Հեշթեգներ. Մեծ-Բրիտանիա   Ադրբեջան  


Լրահոս