ASELSAN-ը արբանյակային տերմինալներ է մատակարարել Ադրբեջան
  ASELSAN-ը արբանյակային տերմինալներ է մատակարարել Ադրբեջան
14:26     07 04 2023    
ASELSAN-ի 2022 թվականի տարեկան զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հանձնվել է PUP տիպի 10 միավոր շարժական արբանյակային տերմինալ։

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, նշված է Defense Turk-ի թվիթերյան էջում:

Մատակարարված համակարգերը կապահովեն անհրաժեշտ ձայնային և IP տվյալների փոխանցում՝ Ադրբեջանում ASELSAN-ի կողմից տեղադրված և ներկայումս օգտագործվող արբանյակային վերգետնյա կայանի միջոցով:

Բացի այդ, ապահովելու համար անվտանգ և ժամանակակից կապի ենթակառուցվածք, որը հրատապ անհրաժեշտ է Ադրբեջանի ՊՆ-ին, մատակարարվել են V/UHF և HF տիրույթներում գործող ծրագրային ռադիոկայաններ, ինչպես նաև բոլոր տեսակի ինքնաթիռների և ուղղաթիռների ներքին ծրագրային ապահովում, Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի հրամանատարության համար ֆիքսված և շարժական աշտարակներ: 2022 թվականի դրությամբ հայտարարվել է, որ ծրագրի բոլոր փուլերը հաջողությամբ ավարտվել են։
Zinvor.info

Հեշթեգներ. ASELSAN   Ադրբեջան  


Լրահոս