Zinvor.info-ն հայտնում է, որ այդ մասին՝ Իտալիայի Պատգամավորների պալատի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունելու ժամանակ ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Դրա համար էլ, այդ շրջանների մի շարք բնակավայրերում որոշ տներ պահապանվել են։ Այնտեղ հայեր են ապրել։ Սակայն նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 1-ը՝ նրանք պետք է լքեին տվյալ մարզը, նրանք այնտեղ էլ են վայրագություններ կատարել՝ վառել են, ավերել են տները։ Չնայած այդ տները կառուցել էին ոչ թե նրանք, այլ ադրբեջանցիները, ովքեր այնտեղ ապրել էին մինչ այդ ժամանակը՝ 30 տարի առաջ։ Հրկիզել են անտառները, հատել են ծառերը, այսինքն ողջ աշխարհի աչքի առաջ բարբարոսություն է իրագործել»,- հավելել է պետության ղեկավարը։