Zinvor.info-ն հայտնում է, որ այդ մասին՝ Իտալիայի Պատգամավորների պալատի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունելու ժամանակ ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մարտի դաշտում պարտություն կրելով, Հայաստանը գնդակոծման է ենթարկել քաղաքացիական անձանց։ Գյանջան հրթիռակոծվել է Հայաստանի տարածքից բալիստիկ հրթիռներով։ Սա ռազմական հանցագործություն է, որի համար Հայաստանի ղեկավարությունը պետք է պատասխան տա։ Պատերազմի ժամանակ զոհվել են 94 և վիրավորվել ավելի քան 400 քաղաքացիական անձինք։ Բալիստիկ հրթիռներով այդ հարվածը պատահական չէր, այն գիշերային ժամանակ նպատակաուղղված հասցվել է հատկապես այն վայրերին, որտեղ ապրում էին խաղաղ բնակիչներ, որպեսզի զոհեր շատ լինեն»,- հավելել է նախագահը։