Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով Aysor պարբերականին, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Իսկապես այդպիսի գաղափար հնչեցվել է՝ անցակետեր դնել ՀՀ սահմանին, այնտեղ, որտեղ սկսվում է Լաչինի միջանցքը, բայց մեր պատասխանը միանշանակ է և բավականին հրապարակային։ Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված են, ես խոսում եմ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին։ Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում՝ նոր ուժի գործադրման սպառնալիքով, մեզ համար ընդունելի է», - ասել է Միրզոյանը։