Հայաստանում մեկնարկել է ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքը
 Հայաստանում մեկնարկել է ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքը
09:37     21 02 2023    
Եվրամիությունը սկսել է Հայաստանում քաղաքացիական առաքելության (EUMA) աշխատանքը, որը պետք է նպաստի Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորմանը։

РБК-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։

Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվել էր հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` 100 հոգուց բաղկացած և երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ԵՄ  


Լրահոս