Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հրապարակումը։
«Լաչինի ճանապարհը բաց է, և դրանով ապահովված է ազատ տեղաշարժը։ Միայն 2022 թվականի դեկտեմբերի 12-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ԿԽՄԿ-ի, ռուսական խաղաղապահ զորախմբի և Հայաստանի տեղի բնակիչների 644 մեքենա է անցել երկու ուղղություններով։ «Շրջափակման» մասին պնդումները միանգամայն անհիմն են»,- նշել է Հաջիզադեն: