Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
 Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
17:19     17 01 2023    
Հայաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին գրում են հայկական լրատվամիջոցները:

Ըստ հաղորդագրության՝ Բաղմանյանը 2014-ից 2020 թվականը ավելացրել է ենթադրաբար իր օրինական եկամուտները գերազանցող և ողջամտորեն չհիմնավորվող գույք՝ դրամական միջոցներ: Բարձրաստիճան զինվորականը, ըստ իրավապահ կառույցի, թաքցրել է նաև հայտարարագրման ենթակա այս տվյալները:

Դեպքի առթիվ նախաքննություն իրականացնող մարմնի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ապօրինի հարստանալու, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Բանակ  


Լրահոս