Այս մասին նոյեմբերի 4-ին իսպանական «EFE» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է
Zinvor.info-ն:
«Այս ընթացքում ռազմի դաշտում Ադրբեջանն ազատագրել է իր տարածքի մեծ մասը, որը գրեթե 30 տարի բռնազավթված էր: Ադրբեջանական բանակի հաջող հարձակողական գործողությունը շարունակվում է: Սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ մենք ուժեղ երկիր ենք և կռվում ենք մեր սեփական հողի վրա: Մենք վերականգնում ենք Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ի դեպ, մենք իրականացնում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը, որոնք պահանջում են հայկական զորքերի դուրսբերում մեր տարածքներից, որոնք Հայաստանը չի իրականացրել գրեթե 30 տարի»,- ասել է նախագահը: