Այս մասին իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցում ասել է Նախագահ Իլհամ Ալիևը ՝ մեկնաբանելով Անկարայի աջակցությունը, տեղեկացնում է
Zinvor.info-ն:
Երկրի ղեկավարն ասել է, որ Թուրքիան տրամադրում է միայն քաղաքական և բարոյական աջակցություն, և դա բավարար է. «Որովհետեւ, երբ Թուրքիայի նման ուժեղ երկիրը բացահայտ հայտարարում է իր դիրքորոշումը այս հարցում, այն նաեւ ուղերձ է հղում ամբողջ աշխարհին, որ Ադրբեջանը ճիշտ է վարվում: Ադրբեջանը վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը պայքարում է իր տարածքում, մենք ագրեսիվ չենք, այլ երկրների վրա չենք հարձակվում: Ուստի հակամարտության լուծման համար կարևոր է այս քաղաքական աջակցությունը, որը սկսվել է հակամարտության վաղ ժամերին և շարունակվում է մինչ օրս»: