Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, ինչպես նաև Ադրբեջանի Լաչինի շրջանով Խանքենդի քաղաք տանող ճանապարհին տիրող իրավիճակին։
Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի Լաչինի շրջանով Խանքենդի քաղաք տանող ճանապարհին իրավիճակի առնչությամբ հայտարարել է, թե Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ, ինչի հետևանքով շրջակա միջավայրին լուրջ վնաս է հասցվում:
Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներում բնակվող քաղաքացիների այդ ճանապարհից քաղաքացիական և մարդասիրական նպատակներով օգտվելու համար որևէ խոչընդոտ չկա, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տեղական գրասենյակի գծով ապահովվել է շտապօգնության մեքենաների տեղաշարժը։
Երկրի ղեկավարը նշել է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հիմնական պահանջն է դադարեցնել օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործումը և տարածքում շրջակա միջավայրի մոնիտորինգի անցկացման համար պայմանների ստեղծումը։
Զրույցի ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը նաև ասել է, որ Հայաստանը դեռևս օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանին պատկանող 8 գյուղ։
Էմանուել Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների շարունակմանը։
Իլհամ Ալիևը կարևորել է տարածաշրջանային խնդիրների առնչությամբ հավասարակշիռ ու անաչառ դիրքորոշումը և ուշադրություն հրավիրել Ֆրանկոֆոնիայի ու այլ միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի դեմ ցավալի գործողությունների վրա: