Նախագահը շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին
 Նախագահը շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին
22:40     31 10 2020    
Նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին:

Zinvor.info-ն հայտնում է, որ նամակում ասվում է. «Հարգելի պարոն Իվանիշվիլի, իմ և «Նոր Ադրբեջան» կուսակցության անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

Երրորդ անընդմեջ խորհրդարանական ընտրություններում ձեր կուսակցության հաղթանակը վերահաստատեց բարեկամ վրացի ժողովրդի աջակցությունը ձեր իրականացրած քաղաքական կուրսին:

Հավատում եմ, որ այս հաղթանակը կծառայի ձեր երկրի հետագա բարգավաճմանը և հետագայում կնպաստի մեր ժողովուրդների միջև բարեկամության և բարիդրացիության դարավոր ավանդույթների վրա հիմնված Ադրբեջան-Վրաստան ռազմավարական գործընկերության համապարփակ զարգացմանը:

Օգտվելով առիթից` մաղթում եմ ձեզ քաջառողջություն, հաջողություններ ձեր աշխատանքում, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարգավաճում»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս