Այս նամակն, ըստ էության, պարտության խոստովանություն է: Քանի որ Ռուսաստանին խնդրել են ռազմական աջակցություն ցուցաբերել, չնայած դրա պատճառը չկա:
Այս մասին հայտարարել է Նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է
Zinvor.info-ն:
«Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանն իր ռազմական գործողություններն իրականացնում է միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքում, Հայաստանի տարածքում ոչ մի գործողություն չի իրականացվում, և մենք նման ծրագրեր չունենք: Եթե լիներ, մենք դա կանեինք այս տարվա հուլիսին», ասել է նախագահը: