Ադրբեջանի ՊՆ. Սարըբաբա բարձունքի ուղղությամբ հայկական արտադրության հակահետևակային ականներ են վնասազերծվել
  Ադրբեջանի ՊՆ.  Սարըբաբա բարձունքի ուղղությամբ հայկական արտադրության հակահետևակային ականներ են վնասազերծվել
17:10     22 11 2022    
Ադրբեջանական բանակի ինժեներասակրավորային ստորաբաժանումների կողմից իրականացված ականազերծման գործընթացում նոյեմբերի 21-ին Սարըբաբա բարձունքի հյուսիսային ուղղությամբ հայտնաբերվել է ականապատ դաշտ, որտեղ հայկական ապօրինի զինված խմբավորումների կողմից տեղադրվել են հակահետևակային ականներ:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։

Տարածքում իրականացված ականազերծման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և վնասազերծվել է 2021 թվականին Հայաստանում արտադրված ПМН-э տիպի 350 հակահետևակային ական։

«Ադրբեջանական բանակի ինժեներասակրավորային ստորաբաժանումները շարունակում են մեր տարածքների ականազերծման աշխատանքները»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս