Ադրբեջանական պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանին
 Ադրբեջանական պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանին
18:23     21 11 2022    
Ադրբեջանական պատվիրակությունը մասնակցում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 68-րդ նստաշրջանին։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, նստաշրջանին մասնակցում են Դաշինքի անդամ 30 երկրների, ինչպես նաև գործընկեր պետությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման շրջանակներում քննարկվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Ուկրաինայում իրավիճակը, ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը, որը ընդունվել է հունիսի 28-30-ին Մադրիդում Դաշինքի գագաթնաժողովում, ՆԱՏՕ-ի պաշտպանական և զսպման քաղաքականությունը, կիբեռանվտանգությունը, էներգետիկ անվտանգությունը, կլիմայական փոփոխությունները:

Նստաշրջանում նախատեսված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ելույթը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՆԱՏՕ