Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ Հեյդար Ալիևի կենտրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ։
«Այնտեղ նախապատրաստված բանաձևի նախնական տարբերակը հիմնված էր բացառապես հակաադրբեջանական թեզերի վրա և լիովին հակասում էր իրականությանը։ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության մեր բարեկամների ջանքերով, որոնց մենք լավ ենք ճանաչում, փաստաթղթից հանվեցին հակաադրբեջանական բոլոր թեզերը։ Ֆրանս-հայկական տանդեմը չկարողացավ օգտվել հնարավորությունից: Այսինքն՝ սա ցույց է տալիս, որ գնահատվում է մեր հեղինակությունը միջազգային կազմակերպություններում, մեր քաղաքականությունը միջազգային մակարդակում։ Որովհետև մենք միշտ ամենայն պատասխանատվությամբ ենք մոտենում յուրաքանչյուր գործի։ Մեր խոսքի և ստորագրության միջև տարբերություն չկա:
Մենք առաջնահերթ ենք համարում համագործակցության, բարեկամության սկզբունքները և հնարավորության դեպքում օգնություն ենք ցուցաբերում կարիքավոր երկրներին, ինչպես որ մարդասիրական և ֆինանսական օգնություն ենք ցուցաբերել ավելի քան 80 երկրների COVID-19 համաճարակի ժամանակ։ Այնպես որ, դա մեծ խնդիր է: Իհարկե, միջազգային ասպարեզում մեր արժանի պահվածքը մեծացրեց հարգանքը մեր նկատմամբ»,- ասել է Իլհամ Ալիևը։