Այս մասին հոկտեմբերի 7-ին Euronews-ին տված հարցազրույցում ասել է նախագահ Իլհամ Ալիեւը, տեղեկացնում է
Zinvor.info-ն:
Նախագահի խոսքով ՝ գրեթե 30 տարի Ադրբեջանի ժողովուրդը հույսով է ապրել. «Միջնորդները մեզ ասացին. «Միքիչ սպասեք, Հայաստանից պետք է լինի ավելի կառուցողական մոտեցում»: Սակայն երկու տարի առաջ տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում, երբ այս վարչապետը եկավ իշխանության, նա ամբողջովին ոչնչացրեց բանակցային գործընթացը: Ես բազմիցս հանդիպել եմ նրան, բայց այս հանդիպումներն ամբողջովին անիմաստ էին: Նա ասաց ինձ, որ տարածքները չեն վերադարձնի, նրանք ասացին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է կցվի Հայաստանին:
Այնպես որ, դրանք ինձ համար միանգամայն անընդունելի պահանջներ էին, և նաև անընդունելի էին միջնորդների համար: Հայաստանի կառավարությունը պետք է փոխի իր դիրքորոշումը, զերծ մնա իր մաքսիմալիստական դիրքորոշումից և դադարեցնի ասել «Ղարաբաղը Հայաստանն է»: Քանի որ սա ճշմարտություն չէ, դա ոչնչացնում է բանակցային գործընթացը, և մենք, իհարկե, հետ ենք մնում: Ի դեպ, վաղը մեր արտգործնախարարը կլինի Ժենեւում ՝ հանդիպելու Մինսկի խմբի դեսպանների հետ: Որքան գիտեմ, Հայաստանի արտգործնախարարը պետք է մեկներ այնտեղ այս ամսվա սկզբին, բայց նա անտեսեց դա: Նա այնտեղ չէ: Մեր արտգործնախարարն այնտեղ է: Դա ցույց է տալիս, թե ով է ուզում բանակցել, ով պարզապես ուզում է մեղադրել Ադրբեջանին»: