Ալիև. «Դեևս վաղ է խոսել խաղաղապահների մասին»
  Ալիև.  «Դեևս վաղ է խոսել խաղաղապահների մասին»
12:24     10 10 2020    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեռևս վաղ է խոսել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման մասին:

«Խաղաղապահները հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած հիմնարար սկզբունքների տարրերից են։ Խաղաղապահների մասին կետ կա։ Սակայն մենք դեռ չենք հասել այն կետին, որպեսզի քննարկենք դա պատշաճ կերպով, քանի որ դեռ վաղ է»,- ասել է նա բրիտանական SkyNews հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, տեղեկացնում է Zinvor.info-ն:

Ալիևի խոսքով՝ նախ պետք է լուծել գլխավոր խնդիրը՝ գրավված հողերի ազատագրումն ու այնտեղ ադրբեջանցիների վերադարձը։

«Իսկ հետո, իհարկե, պետք է գան խաղաղապահները։ Դա համաձայնագրի շրջանակներում է։ Եթե այն ստորագրվի երկու կողմերի կողմից, ապա երկու կողմերն էլ կընտրեն, թե ովքեր կլինեն այդ խաղաղապահները»,- նշել է Ալիևը։

«Այնպես որ, մենք դեմ չենք։ Սակայն մենք չենք գտնվում այդ կետի շուրջ բանակցությունների ակտիվ փուլում»,- ընդգծել Է երկրի ղեկավարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս