Ադրբեջանցի զինծառայողները մասնակցում են տանկային բիաթլոնին
 Ադրբեջանցի զինծառայողները մասնակցում են տանկային բիաթլոնին
10:05     16 08 2022    
Մոսկվայում անցկացվում է տանկային բիաթլոնի ութերորդ մրցույթը, որը մեկնարկել է Միջազգային բանակային խաղերի շրջանակում։

Zinvor.info-ն հայտնում է, որ մրցույթին մասնակցում է 22 երկիր։

Առաջին դիվիզիոնի անձնակազմերի անհատական մրցավազքում Ադրբեջանը մասնակցել է Մոնղոլիայի տանկիստների հետ մրցմանը։

Առաջին դիվիզիոնում ընդգրկված են՝ Ադրբեջանի, Բելառուսի, Վենեսուելայի, Վիետնամի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Ռուսաստանի և Ուզբեկստանի հավաքականները:

Բոլոր մասնակիցների մրցավազքերի արդյունքներով կորոշվեն առաջին դիվիզիոնի կիսաեզրափակիչի 8 թիմերը։

Միջազգային ռազմական խաղերի շրջանակներում ադրբեջանցի զինծառայողները որպես պատվավոր հյուրեր մասնակցում են նաև մրցույթի մասնակիցների բանակային մշակույթի ցուցահանդեսին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Տանկային-բիաթլոն  


Լրահոս