Ադրբեջանն այս տարի կմասնակցի ՀԱՊԿ երկու զորավարժություններին
 Ադրբեջանն այս տարի կմասնակցի ՀԱՊԿ երկու զորավարժություններին
12:43     07 01 2022    
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն այս տարի կմասնակցեն երկրի սահմաններից դուրս անցկացվող մի քանի տասնյակ զորավարժություններին եւ մրցումներին, այդ թվում՝ ՀԱՊԿ երկու զորավարժություններին, հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՊՆ մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ այս տարի հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները կմասնակցեն ավելի քան 30 միջազգային վարժանքների եւ այլ միջոցառումների։

Դրանց թվում են Eternity-2022, EFES-2022, «Անխորտակելի եղբայրություն-2022», «Ձմեռ-2022» միջազգային զորավարժությունները, ինչպես նաեւ` Միջազգային բանակային խաղերը։
Zinvor.info

Հեշթեգներ. ՀԱՊԿ   Ադրբեջան  


Լրահոս