Հրամանի համաձայն ՝ Ադրբեջանի Հանրապետության Գուբադլի շրջանի ազատագրման մարտական գործողություններին մասնակցելով քաջություն ու խիզախություն ցուցաբերած 9376 զինծառայողներ պարգեւատրվել են «Գուբադլիի ազատագրման համար» մեդալով, տեղեկացնում է
Zinvor.info-ն:
Այս մեդալով պարգեւատրված զինծառայողներից 2-ը գեներալ-լեյտենանտ են, 3-ը գեներալ-մայոր, 21-ը գնդապետ: Նրանց թվում է Պաշտպանության փոխնախարար Քարիմ Վալիեւը:
Ներկայացնում ենք պարգևատրված գեներալների անունները.
Միրզաեւ Հիքմեթ Իզեթ օղլու - գեներալ-լեյտենանտ
Վալիեւ Քարիմ Թոֆիգ օղլու - գեներալ-լեյտենանտ
Բարխուդարով Մայիս Շուքուր օղլու - գեներալ-մայոր
Ռզաև Մուբարիզ Բալագա օղլու - գեներալ-մայոր
Սուլթանով Ագամիր Ազիզխան օղլու - գեներալ-մայոր