Նախագահը կարգադրություն է ստորագրել զորացրման մասին
 Նախագահը կարգադրություն է ստորագրել զորացրման մասին
16:00     25 12 2020    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է 2020 թվականի դեկտեմբերի 25-ից 2021 թվականի ապրիլի 15-ը զինծառայողների փուլային զորացրման մասին, որոնք զորակոչվել էին Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով:

Zinvor.info-ն հայտնում է, որ համապատասխան կարգադրությունը հրապարակվել է նրա կայքում:

«2020 թվականի դեկտեմբերի 25-ից 2021 թվականի ապրիլի 15-ը փուլ առ փուլ զորացրել այն զինծառայողներին, որոնք հավաքագրմամբ զինծառայության էին զորակոչվել Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020 թվականի սեպտեմբերի 28-ի հրամանի հիման վրա»,- նշված է փաստաթղթում:
Zinvor.info

Հեշթեգներ. Գերագույն-Գլխավոր-Հրամանատար   Իլհամ-Ալիեւ