Այս մասին Գուբադլի կատարած այցի ժամանակ հայտարարել է Նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւը, հաղորդում է
Zinvor.info-ն:
Երկրի ղեկավարն ասել է. «Տեսանյութերը, լուսանկարչական փաստաթղթերը հավաքվում են, ամբողջ վնասը հաշվարկվելու է: Մեր հողերը շահագործվեցին, մեր բնական պաշարները շահագործվեցին: Զանգիլան շրջանում շահագործվել է ոսկու հանքավայրը: Ազատագրված այլ տարածքներում նույնպես: Այս ամենի համար պատասխան կտա հայկական պետությունը: Միևնույն ժամանակ, կապահովվեն վերականգնման բոլոր աշխատանքները, և մենք կվերականգնենք մեր բոլոր քաղաքներն ու ավանները, գյուղերը, մարդիկ կվերադառնան այստեղ, և մենք հավերժ կապրենք մեր հողի վրա: Սրանից հետո ոչ ոք չի կարող մեզ հանել մեր հողից»:
Նախագահը նշել է, որ այսօր Ադրբեջանը ուժեղ երկիր է և պատմության մեջ երբևէ չի եղել ավելի ուժեղ:
«Պատմության մեջ Ադրբեջանը երբեք այսպիսի փայլուն հաղթանակի չի հասել, պատմության մեջ երբեք չի եղել ավելի ուժեղ: Մեր ուժը մեր միասնության մեջ է: Մենք ցույց ենք տվել միասնություն, համառություն, հերոսություն, և արդյունքում երկաթե բռունցքով ջախջախել ենք թշնամու գլուխը և ազատագրել հայրենի հողերը», - ասաց Ադրբեջանի նախագահը: