Պնախարարն այցելել է ազատագրված տարածքների նոր ռազմական օբյեկտներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Պնախարարն այցելել է ազատագրված տարածքների նոր ռազմական օբյեկտներ.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
13:00     16 12 2021    
Ադրբեջանի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կարգադրությամբ ադրբեջանական բանակում շարունակվում են զինծառայողների սոցիալ-կենցաղային և ծառայության պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՊՆ-ին, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծանոթացել է ազատագրված տարածքներում կառուցված ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներին։

Նախարարին զեկուցվել է, որ մոդուլային տիպի տեղակայման կետը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և կահույքով՝ զինվորականների բոլոր անհրաժեշտ կարիքները բավարարելու համար։ Առկա է զինանոց, զորանոց, ճաշարան, խոհանոց, բուժկետ, սննդի և իրերի պահեստներ, բաղնիք, սանիտարական հանգույց և գեներատորներ, որոնք ապահովում են անխափան էլեկտրամատակարարում։

Նախարարը հրամանատարության առջև խնդիր է դրել շարունակել բարձրացնել ազատագրված տարածքներում տեղակայված ստորաբաժանումների մարտունակությունը:

Այնուհետև Զաքիր Հասանովը զորամասերից մեկում մասնակցել է նոր պահակային ավանի բացման արարողությանը։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս