Ինչպես հայտնում է
Ordu.az-ն, հանդիպման ընթացքում դեսպանը նշել է, որ Ադրբեջանը և նրա ժողովուրդը բարձր են գնահատում այն քաղաքական և բարոյական աջակցությունը, որը Պակիստանը ցուցաբերել է Ադրբեջանին շուրջ 30 տարի տևած ադրբեջանական տարածքների օկուպացիայի ժամանակ, ինչպես նաև 44-օրյա Հայրենական պատերազմի ժամանակ:
Ավիացիայի մարշալ Զահիր Բաբար Սիդհուն շնորհավորել է Ադրբեջանին և ադրբեջանական բանակին՝ Հայրենական պատերազմում տարած պատմական հաղթանակի կապակցությամբ: Նա ընդգծել է, որ հնարավոր ամեն ինչ արվելու է Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի միջև ռազմական կապերի էլ ավելի զարգացման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության, երկու մեր երկրների միջև փորձի փոխանակման հետ կապված հարցեր։