Կանխվել է Հայաստանի հերթական սադրանքը Քալբաջարի ուղղությամբ
 Կանխվել է Հայաստանի հերթական սադրանքը Քալբաջարի ուղղությամբ
14:22     10 12 2021    
Պետական սահմանի Բասարքեչարի հատվածում լրացուցիչ ուժեր և զինտեխնիկա կուտակելով՝ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները հերթական սադրանքի են դիմել։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, դեկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հակառակորդը փորձել է կրակի տակ պահել Քելբաջարի շրջանի տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերը։

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է, կանխվել են սադրիչ գործողությունները։

Օպերատիվ իրավիճակը վերահսկվում է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս