Զաքիր Հասանովը հանդիպել է Բահրեյնի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարի հետ
Զաքիր Հասանովը հանդիպել է Բահրեյնի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարի հետ
09:01     11 12 2021    
Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է՝ աշխատանքային այցով մեր երկրում գտնվող, Բահրեյնի Թագավորության պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ շեյխ Խալիֆա բին Ահմեդ ալ-Խալիֆայի հետ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով, գոհունակություն հայտնելով Բահրեյնի Թագավորության հետ ռազմական համագործակցության կապակցությամբ, պաշտպանության նախարարը նշել է այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու կարևորությունը։

Հյուրը խնդրել է իր անունից և Բահրեյնի թագավորի անունից շնորհավորանքներ փոխանցել՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևին և ադրբեջանական բանակի ողջ անձնակազմին՝ Հայրենական պատերազմում տարած փառավոր հաղթանակի կապակցությամբ:

Կողմերը քննարկել են տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները և պաշտպանության ոլորտում այլ հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բահրեյն  


Լրահոս