Պնախարար Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Թուրքիային
 Պնախարար Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Թուրքիային
10:13     10 12 2021    
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Թուրքիային՝ Հյուսիսային Իրաքում երեք թուրք զինծառայողների զոհվելու կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, դրա հետ կապված, ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Twitter-ում։

Հրապարակման մեջ ասվում է. «Խորապես վշտացած եմ՝ «Փենջե-Յըլդըրըմ» օպերացիայի անցկացման գոտում՝ ստոր ահաբեկչական հարձակման արդյունքում թուրքական բանակի երեք զինծառայողների զոհվելու լուրից։ Ձեր վիշտը նաև մեր վիշտն է։ Թող Աստված ողորմի նահատակներին»:
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով   Թուրքիա  


Լրահոս