Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծննդյան օրն է
 Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծննդյան օրն է
12:00     24 12 2020    
Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այսօր լրանում է երկրի ղեկավարի 59-ամյակը:

Իլհամ Ալիևը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 24-ին՝ Բաքվում:

1977 թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և նույն տարում ընդունվել Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ: 1982 թ ավարտելով Մոսկվայի ՄՀՊԻ-ն՝ ընդունվել է նույն ինստիտուտի ասպիրանտուրան և 1985 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1985-1990 թթ. Ի. Ալիևը դասավանդել է Մոսկվայի ՄՀՊԻ-ում: 1994 թվականից մինչև 2003 թվականի օգոստոսը նա զբաղեցրել է նախ SOCAR-ի փոխնախագահի, այնուհետև առաջին փոխնախագահի պաշտոնը:

1995-2000 թթ. Իլհամ Ալիևն ընտրվել է Միլլի Մեջլիսի անդամ: 2001-2003 թ. գլխավորել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը:

2003 թ. Իլհամ Ալիևը նշանակվել է Ադրբեջանի վարչապետ: Իսկ նույն տարվա հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի նախագահ և հոկտեմբերի 31-ին պաշտոնապես ստանձնել է իր պարտականությունները:

Նախագահ Իլհամ Ալիեւի վարած հաջող քաղաքականության արդյունքում Ադրբեջանի տնտեսությունը զարգացել է, աղքատությունն ու գործազրկությունը կտրուկ նվազել են, ստեղծվել են հարյուրավոր նոր աշխատատեղեր: Տարիների ընթացքում Ադրբեջանը տարածաշրջանում առաջատար է դարձել ՝ ստորագրելով մի շարք խոշոր նախագծեր:

Նախագահը գերազանց տիրապետում է ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և թուրքերեն լեզուներին:

Իլհամ Ալիևն ամուսնացած է, ունի երեք երեխա:
Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ ՝ Ադրբեջանի բանակը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից 44 օրվա ընթացքում ազատագրեց մեր հողերը հայ օկուպանտներից: Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից մեր ժողովրդին նվիրված պատմական հաղթանակի արդյունքում 30 տարի անց օկուպացիայից ազատագրված մեր հողերում ծածանվում է մեր եռագույն դրոշը: Ադրբեջանի ձեռքբերումները, մեր պատմական հաղթանակը նախագահ Իլհամ Ալիևի վարած հաջող ներքին և արտաքին քաղաքականության արդյունքն են:

Zinvor.info-ի թիմը շնորհավորում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա առթիվ և մաղթում երկար կյանք, առողջություն և հաջողություններ գործունեության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Գերագույն-Գլխավոր-Հրամանատար   Իլհամ-Ալիեւ