Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Հեռախոսային բանակցությունների արդյունքում ադրբեջանական և հայկական կողմերը միջոցներ են ձեռնարկել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։ Այժմ Քիլիսալի լեռան շրջանում մարտական բախումները դադարեցված են, իրադրությունը կարգավորվել է և գտնվում է հսկողության տակ», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներին` Սուրեն Պապիկյանին և Զաքիր Հասանովին կոչ էր արել դադարեցնել իրավիճակի սրմանն ուղղված գործողությունները։
Իրավիճակի նորմալացումը հաստատել են նաև Երևանում: Ինչպես հայտնում է Հայաստանի ՊՆ կայքը, «ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18:30-ից արևելյան հատվածում (սահմանի.-խմբ.) կրակը դադարեցվել է»։