Զինված հակամարտության զոհեր. ԱԳՆ-ն հայրենիք է վերադարձրել Ադրբեջանի վեց քաղաքացիների
  Զինված հակամարտության զոհեր.  ԱԳՆ-ն հայրենիք է վերադարձրել Ադրբեջանի վեց քաղաքացիների
16:21     23 10 2025    
Ադրբեջանի կառավարության փուլային և համակարգված միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 22-ին հայրենիք է վերադարձվել Ադրբեջանի Հանրապետության վեց քաղաքացի, այդ թվում՝ չորս երեխա և երկու կին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, նախ որոշվել է այդ անձանց գտնվելու վայրը, ինքնությունը և քաղաքացիությունը։ Համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչները գործուղվել են Սիրիա, որտեղ ապահովվել է հայրենադարձների բժշկական և հոգեբանական հետազոտությունը։

«Հաջորդ փուլում նախատեսվում է միջոցառումներ ձեռնարկել հայրենադարձների սոցիալական վերականգնման և հասարակության մեջ վերաինտեգրման ուղղությամբ: Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը կշարունակի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել օտարերկրյա պետություններում զինված հակամարտության զոհ դարձած Ադրբեջանի քաղաքացիների հայրենադարձման համար», - ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Ադրբեջան  


Լրահոս