Սահիբա Գաֆարովան՝ Ժնևում իր հայ գործընկերոջ հետ հանդիպման մասին
 Սահիբա Գաֆարովան՝ Ժնևում իր հայ գործընկերոջ հետ հանդիպման մասին
11:41     24 10 2025    
Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան պատմել է՝ Ժնևում իր հայ գործընկեր Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին։

Zinvor.info-յի փոխանցմամ՝ այսօրվա խորհրդարանական նիստում Գաֆարովան հայտարարել է, որ հանդիպումը թվով երրորդն էր Միջխորհրդարանական միության շրջանակներում։

«Հանդիպմանը ընդգծվել է՝ Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքի կարևորությունը», - ասել է Սահիբա Գաֆարովան։

Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Ժնևում հանդիպում է տեղի ունեցել՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի և Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի միջև։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս