Euronews. Խանքենդին հավաքել է ուրբանիստիկայի հարյուրավոր համաշխարհային փորձագետների
  Euronews.  Խանքենդին հավաքել է ուրբանիստիկայի հարյուրավոր համաշխարհային փորձագետների
12:41     24 10 2025    
Խանքենդիում Ադրբեջանի քաղաքաշինության ազգային ֆորումը միավորել է 64 երկրներից ավելի քան 400 մասնակիցների՝ քննարկելու, թե ինչպես կարելի է քաղաքները դարձնել ավելի կայուն, ներառական և փոփոխությունների նկատմամբ դիմացկուն, հաղորդում է Euronews-ը։

Եռօրյա միջոցառումը, որը համատեղ կազմակերպվել էր UN-Habitat-ի հետ, նվիրված էր՝ նախագծման, կլիմայական պայմաններին դիմացկուն, նորարարական բնակարանի և խելացի քաղաքային պլանավորման հարցերին։ Մասնագետները ընդգծել են շինությունների խտացման, ժառանգության պահպանման և երիտասարդության ներգրավվածության կարևորությունը՝ ավելի առողջ քաղաքային միջավայր ստեղծելու համար։

«Այս բոլոր քաղաքաշինական մոդելները, որոնք մենք տեսել ենք անցյալում, պարզապես կայուն չեն հանդիսանում ապագայի համար», - Euronews-ին հայտարարել է UN-Habitat-ի գործադիր տնօրեն Անակլաուդիա Ռոսբախը։ «Մենք պետք է հետևենք, թե ինչպես են քաղաքները աճում, պլանավորել և մշակել խելացի ռազմավարություններ, ինչպիսին է շինությունների խտացումը»։

2026 թվականին Ադրբեջանում կայանալիք 13-րդ Համաշխարհային քաղաքների ֆորումի նախաշեմին մասնակիցները ընդգծել են՝ տեղական և միջազգային գործընկերների միջև համագործակցության անհրաժեշտությունը՝ որպեսզի քաղաքները պատրաստ լինեն ապագա սոցիալական և բնապահպանական մարտահրավերներին։

Zinvor.info

Հեշթեգներ. Euronews   Խանքենդի  


Լրահոս