ՌԴ-ն և Ֆրանսիան Փարիզում կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի կարգավորումը
 ՌԴ-ն և Ֆրանսիան Փարիզում կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի կարգավորումը
09:40     11 11 2021    
Նոյեմբերի 12-ին Փարիզում Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներն ու պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները երկկողմ հանդիպում կանցկացնեն։

Այս մասին երեքշաբթի հայտնել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակներում Եվրոպայի և արտաքին գործերի նախարար (Ժան-Իվ Լը Դրիանը)] և Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարը (Ֆլորենս Փարլին) նոյեմբերի 12-ին Փարիզում կհյուրընկալեն իրենց ռուս գործընկերներին՝ նախարարներ Սերգեյ Լավրովին և Սերգեյ Շոյգուին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նախարարները կքննարկեն Եվրոպայում ռազմավարական կայունության և անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ճգնաժամերի քաղաքական և ռազմական ասպեկտները։

Քննարկումներ կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Ֆրանսիայի և Ռուսաստանի աշխատանքի և Համատեղ համապարփակ համաձայնագրի դրույթների կատարման շուրջ Իրանի հետ բանակցությունների շուտափույթ վերսկսման թեմայի շուրջ՝ կապված իր միջուկային ծրագրի հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս