Ադրբեջանի ճանապարհների պետական գործակալության նախագահ Սալեհ Մամեդովն ավտոմայրուղու հիմնարկեքի արարողության ժամանակ նրանց տեղեկացրել է ընթացիկ աշխատանքների մասին, տեղեկացնում է
Zinvor.info-ն։
«Դուք գնում եք մինչև Հայաստանի հետ սահման, այնպես չէ՞: Դուք կգնաք ավելի հեռու»,- ասել է Էրդողանը:
«Այո, այնտեղից մենք կգնանք այն կողմ: Ալլահի օգնությամբ կհասնենք Ստամբուլ, Եվրոպա»,- պատասխանել է Մամեդովը:
Մինչդեռ Իլհամ Ալիևը հավելել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կկապի ամբողջ թուրքական աշխարհը:
«Ադրբեջանն ու Թուրքիան գործնական քայլեր են ձեռնարկում Զանգեզուրի միջանցքի իրագործման համար, և ես վստահ եմ, որ այդ քայլերն իրենց արդյունքը կտան մոտ ապագայում»,- ասել է Իլհամ Ալիևը։