Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւը Աղդամի շրջանի ազատագրման կապակցությամբ ազգին ուղղված իր ուղերձում, տեղեկացնում է
Zinvor.info-ն։
«Առաջին հերթին այդ շրջաններում ՝ գրավյալ տարածքներում, կառուցվել են մեծ ամրություններ: Այնտեղ մեծ գումարներ են ծախսվել: Այդ ամրությունները կառուցվել են այնպես, որ ադրբեջանական բանակը չկարողանա այնտեղով անցնել: Բայց նրանք կրկին սխալ են թույլ տվել: Նրանք չէն կարողացել հաշվարկել մեր ուժը: Նրանք չգիտեին, որ այսօր Ինչի՞ն է ընդունակ Ադրբեջանի բանակը, Ադրբեջանի քաղաքացին: Նրանք չգիտեին, որ մեր ուժը, տեխնիկական հագեցվածությունն ու բարոյականությունն էին, որ մեզ տանում էին դեպի այդ Հաղթանակը: Նրանք չգիտեին, որ այս տարիների ընթացքում Ադրբեջանի ժողովուրդը ապրում է իր նախնիների հողերը վերադառնալու ցանկությամբ: Այս և մյուս բոլոր գործոնները պայմանավորեցին այս Հաղթանակը»: