«Աղդամի ազատագրումը պատմական մեծ իրադարձություն է». Նախագահ
 «Աղդամի ազատագրումը պատմական մեծ իրադարձություն է».  Նախագահ
16:18     20 11 2020    
«Սիրելի հայրենակիցներ: Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աղդամի շրջանի ազատագրման կապակցությամբ: Սրտանց շնորհավորում եմ բոլոր աղդամցիներին: Սիրելի Աղդամցիներ, դուք այլևս փախստական չեք: Դուք կվերադառնաք ձեր հայրենի հողերը»:

Այս մասին Ազգին ուղղված իր ուղերձում ասել է Ադրբեջանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւը, տեղեկացնում է Zinvor.info-ն։

«Ես բազմիցս ասել եմ, որ հակամարտության լուծումը հնարավոր է քաղաքական և ռազմական ճանապարհով: Յուրաքանչյուր երկիր կարող է ինքն իրեն պաշտպանել: Մենք էլ պաշտպանվեցինք: Աղդամի ազատագրումը պատմական մեծ իրադարձություն է: Մինչ օկուպացիան Աղդամում ապրում էր Ադրբեջանի 143 000 քաղաքացի, իսկ այժմ Աղդամի բնակչությունը 204 000 է: Շրջանի 73% -ը գրավված էր»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս