Հայրենական պատերազմից հետո նահատակների ընտանիքներում ծնվել է 102 երեխա
 Հայրենական պատերազմից հետո նահատակների ընտանիքներում ծնվել է 102 երեխա
15:54     09 10 2021    
Հայրենական պատերազմից հետո, Ադրբեջանում նահատակների ընտանիքներում ծնվել է 102 երեխա:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է YAŞAT հիմնադրամի ղեկավար Էլվին Հուսեյնովը:

«Մենք պատասխանատու ենք նահատակների և պատերազմի վետերանների երեխաների համար», - ասել է նա:

Նշենք, որ YAŞAT Հիմնադրամի նախագծի շրջանակում՝ հոգում են նահատակների ընտանիքներում նորածինների անհրաժեշտ ծախսերը: Այդ նպատակով երեխայի մորը տրամադրվում է 1000 մանաթ, իսկ յուրաքանչյուր երեխայի անունով 5000 մանաթի բանկային հաշիվ է բացվում: Այս ծախսերը Հիմնադրամը հոգում է նվիրատվությունների միջոցով: Նորածնի անունով բացված բանկային հաշիվը պարբերաբար գանձվելու է տոկոսներով, և երբ նահատակի ընտանիքի անդամը դառնում է 18 տարեկան, նա կկարողանա իր հաշվից հանել կուտակված գումարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայրենական-պատերազմ  


Լրահոս