Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Իրանից մեր տասնյակ քաղաքացիների տարհանման մասին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Իրանից մեր տասնյակ քաղաքացիների տարհանման մասին
20:11     16 06 2025    
Իրանում Ադրբեջանի դեսպանատունը, Թաբրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը դիտարկում են թեժ գծերին ստացված քաղաքացիների դիմումները և ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ։

Zinvor.info-յի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ ձեռնարկված քայլերի արդյունքում Ադրբեջանի 41 քաղաքացիներ, այդ թվում՝ դեսպանատան աշխատակիցների ընտանիքների անդամներ, հատել են իրանա-ադրբեջանական սահմանը։

Մեր դեսպանատներն ու հյուպատոսությունը շարունակում են իրենց աշխատանքը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս