Պուտինը Ալիևը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում
|
|
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է երկկողմ կապերի զարգացման հեռանկարները եւ տարածաշրջանում տիրող իրավիճակը:
|
Այս մասին հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ընդգծելով տարբեր ոլորտներում ադրբեջանա-ռուսական երկկողմ բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը` պետությունների ղեկավարները վստահություն հայտնեցին համագործակցության հետագա ամրապնդման հարցում, մտքեր փոխանակեցին հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հեշթեգներ.
Գերագույն-Գլխավոր-Հրամանատար
Իլհամ-Ալիեւ