Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը տարածել է նախագահի մամուլի ծառայությունը:
«Ես պատրաստ եմ բանակցել պարոն Փաշինյանի հետ ցանկացած պահի, երբ նա պատրաստ լինի: Ես բաց եմ քննարկումների համար և կարծում եմ, որ սա կարող է լինել լավ ցուցիչ, որ պատերազմն ավարտված է, այս էջը շրջված է: Դա շատ կարևոր է: Որովհետև Հայաստանի քաղաքական վերնախավում մենք դեռ տեսնում և լսում ենք ռևանշիզմի փորձեր պարունակող հայտարարություններ, պատմական և միջազգային իրավունքով Ադրբեջանին պատկանող տարածքների կրկին գրավման վերաբերյալ ապագայի ծրագրեր կառուցելու փորձեր: Հետևաբար, Հայաստանի կառավարության մտադրությունը, լուրջ մտադրությունը, ոչ միայն խոսքերն ու հայտարարությունները, այլ նաև գործողությունները ցույց կտան պատերազմի ավարտը և առաջընթաց դեպի խաղաղություն», - ընդգծել է Ալիևը: