Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչական տարածք. Նախագահ
 Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչական տարածք.  Նախագահ
17:44     27 09 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը ռազմա-քաղաքական ճանապարհով, պատերազմը մնացել է անցյալում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, նման հայտարարությամբ Նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել սեպտեմբերի 27-ին՝ ժողովրդին ուղղված ելույթում:

«Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը: Մենք հակամարտությունը կարգավորել ենք ռազմաքաղաքական ճանապարհով, պատերազմը մնացել է անցյալում, ղարաբաղյան հակամարտությունն անցել է պատմության գիրկը: Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչական տարածք, և եթե ինչ-որ մեկը ցանկանում է վերակենդանացնել «Լեռնային Ղարաբաղ» անունով հանգուցյալին, ապա թող դա անի իր տարածքում, թող իր տարածքում ստեղծի «Լեռնային Ղարաբաղ» անունով հանրապետություն, կազմավորում, միավորում, և մենք կճանաչենք այն: Բայց ոչ Ադրբեջանում: Այդ հարցը լուծվել է»,- ասել է Իլհամ Ալիևը:
Zinvor.info

Հեշթեգներ. Գերագույն-Գլխավոր-Հրամանատար   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս