Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Հիշատակի օրվա կապակցությամբ ժողովրդին ուղղված իր ուղերձի ժամանակ:
«Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անվաումով վարչական տարածք, և եթե ինչ-որ մեկը ցանկանում է հարություն տալ «Լեռնային Ղարաբաղ» անվանմամբ հանգուցյալին, թող նրան հարություն տա իր տարածքում, իր տարածքում ստեղծի կրթություն, հանրապետություն, հասարակություն «Լեռնային Ղարաբաղ» անվանումով, և մենք կճանաչենք այն: Բայց ոչ Ադրբեջանում: Այս հարցը լուծված է: Սա ասում եմ ես՝ Ադրբեջանի նախագահը, Զինված ուժերի Գերագույն հրամանատարը: Բոլորը պետք է հաշվի նստեն այս խոսքերի հետ», - ասել է Իլհամ Ալիևը: